ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Թիվ 70 դպրոցը նոր տնօրեն ունի

Թիվ 70 դպրոցը նոր տնօրեն ունի
18.05.2014 | 20:48

Թե ինչքան կարդարացնի նորանշանակ տնօրենն իր կոլեկտիվի հույսերն ու սպասելիքները, դեռ վաղ է կանխատեսել: Մինչդեռ, ինչպես հայտնում են դպրոցին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրները, դպրոցի նախկին օրինազանց տնօրենին փոխարինելու եկած Քանաքեռի դպրոցներից մեկի վաստակաշատ մանկավարժը`Անուշ Աբելյանը, խոստացել է դպրոցից ոչինչ չմնացած, նախկինի թեթև ձեռամբ թալանված և ամայացած հաստատությունը ոտքի կանգնեցնել, իսկական դպրոց դարձնել, շտկել նրա սխալներն ու բացթողումները: Խոսքը` խոսք, բայց, ինչպես ասում են, գործել է պետք: Ամենակարևորը` դպրոցի աշխատակազմը շատ հիացած է նոր տնօրենով, հատկապես ոգևորված է նոր տնօրենի 16-ամյա մանկավարժական փորձով և բանասիրական կրթությամբ: Սակայն, նշենք, նախկին տնօրենը նույնպես ժամանակին որպես բանասեր էր ներկայացել, սակայն շատ չանցած պարզվել էր, որ բանասերին և տիկին Շափաղաթյանին հսկայական սար ու ձորեր են բաժանում:

Թիվ 70 դպրոցի գլխով թեև շատ «մութ ամպեր են անցել», և հերթական տնօրենն իր խղճի թելադրանքով և սրտի ուզածի չափ թալանել ու ավերել է, բայց կառույցը դեռ շարունակում է իր սյուներն ամուր պահել: Հուսանք, որ նորանշանակ տնօրենը քանդելու փոխարեն քարը քարին կդնի, կշենացնի մայրաքաղաքի երբեմնի հարգանք վայելող հանրակրթական դպրոցը:

Տեղեկացնենք, որ վերջերս Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ականատեսների պատմելով, իրենք մի առավոտ ներս են մտել դպրոց և զարմանքով տեսել, որ վերջինս իր իրերն է հավաքում:
Նույն օրը հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը. «Մինչ այդ Երևանի քաղաքապետի 20.11.2013 թվականի N 344 Ա կարգադրությամբ Հեղինե Շափաղաթյանի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն կարգապահական տույժը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման համար: Հետագայում Հեղինե Շափաղաթյանի կողմից վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետևանքները: Ինչ վերաբերում է նախկին տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա ընդգծենք, որ այդ իրավասությունը վերապահված է իրավապահ մարմիններին և դատարանին: Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ էլ դատապարտել ու դատապարտելու է ցանկացած օղակի պատասխանատուի կողմից նմանատիպ անպատասխանատու քայլերն ու որոշումները և հետայսու էլ, նմանատիպ դեպքերում, իր լիազորությունների շրջանակում կիրառելու է համապատասխան կարգապահական տույժեր»:
Հաղորդագրության մեջ պարզ ասվում է, որ դպրոցի տնօրենի կողմից «վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետևանքները»: Ի դեպ, նույնն են պնդում նաև մեր աղբյուրները` նշելով, որ Շափաղաթյանն իբրև թե վճարել է բոլոր այն գողացված տասը նոթբուքերի գումարը, ինչի պատճառով դպրոցը երկար ժամանակ կալանքի տակ էր գտնվում: Թե որտեղից է վերջինս հայթայթել այդ գումարը, պարզ չէ: Փաստ է միայն այն, որ վերջին ամիսներին նա ժամանակին վճարել է նաև ուսուցիչների աշխատավարձը, ինչը հարուցել աշխատակազմի զարմանքը: Եղածը եղած է, ցավալի է միայն այն, որ մեր երկրում, բառի ամենալայն իմաստով, տիրում է ամենաթողությունը: Հանցագործ լինելը ոչ միայն այժմեական երևույթ է մեր օրերում, այլև համապատասխան պատժի չի արժանանում: Փաստորեն, Շափաղաթյանին հովանավորողներն ու մութ գործերը կոծկողներն ամեն ինչ արեցին նրան պատասխանատվությունից ազատելու համար, բավարարվեցին միայն հանցագործի պաշտոնանկությամբ: Իսկ թե ով էր իսկապես «թևեր տալիս» հանցագործ տնօրենին, այդպես էլ մնաց չբացահայտված:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ